00:00:00

Ջերմուկցիները կանեն իրենց քայլը․ ավտոերթ դեպի Երեւան

20:30, 12 սեպտեմբեր 2019

Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել․ «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի հայրենակիցներ, այսպիսով` ԱՄՈՒԼՍԱՐԻ ՊԱՀԱՊԱՆ ջերմուկցւները ևս անում են իրենց ՔԱՅԼԸ։ Սեպտեմբերի 14-ին, Ջերմուկ առողջարանային քաղաքի բնակիչները, մեծ ավտոերթով գնում են միանալու մայրաքաղաք Երևանում նախատեսվող մեծ քայլերթին` նվիրված ԱՄՈՒԼՍԱՐԻ փրկությանը ։ Կոչ ենք անում միանալ այդ խաղաղ ակցիային, որը ուղղված է լինելու ոչ թե ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այլ հանուն ինքնիշխան և մաքուր Հայրենիքի։ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՊԱՀԱՊԱՆ ջերմուկցիները դեռ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ առաջին օրվանից մասնակցել և աջակցել են այսօրվա կառավարությանը հանձինս վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ։ Այսպիսով, մեր պայքարը ոչ թե ուղղված է ընդդեմ կառավարության, այլ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ տրամաբանական շարունակությունն է: ԱՄՈՒԼՍԱՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է, ուստի ՀԱՅՐԵՆԻՔԻ փրկության ճանապարհին մենք այլևս ետ քայլ չունենք ։ Ավտոերթը կմեկնարկի Ջերմուկի Տաքսիների Կանգառ հրապարակից սեպտեմբերի 14֊ին ժամը 12։00 ՄԵՆՔ ԳՆՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԵՐ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՔՈՒՅՐԵՐԻՆ և ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ, ՈՎՔԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԱՐևՈՐՈՒԹՅԱՆ ԳՒՏԱԿՑՈՒՄՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼՈՒ ԽԱՂԱՂ ՔԱՅԼԵՐԹԻ Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ։ ԲՈԼՈՐ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ և ՀԱՅՐԵՆԱՏԵՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՉԱՓ ԿԱՐևՈՐ Է ։ ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ և ՎԵՐՋ»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր