00:00:00

Դեսպան Ղալաչյանն իր հավատարմագրերն է հանձնել Ղրղզստանի նախագահին

20:15, 12 սեպտեմբեր 2019

Ղրղզստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն (նստավայրը՝ Նուր-Սուլթան) իր հավատարմագրերը հանձնել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին (Жээнбеков Сооронбай Шарипович): «Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդեց ՀՀ դեսպանի հանդիպումը Ղրղզստանի նախագահի հետ, որին ներկա էր նաև արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովը (Чингиз Айдарбеков): Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-ղրղզական բարեկամական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, բարձր գնահատվեց երկու երկրների միջև արդյունավետ փոխգործակցությունը տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում, երկուստեք կարևորվեց երկկողմ տնտեսական կապերն առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ ՀՀ դեսպանն ընդգծեց, որ երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտը լիովին բավարար է տնտեսական, կրթական և մշակութային արդյունավետ համագործակցություն զարգացնելու համար, և հավաստիացրեց ՂրՀ նախագահին, որ ջանքեր կգործադրի այդ ուղղություններով հաջողություններ գրանցելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր