00:00:00

Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ ԱԻՆ-ում փոքր ավիացիայի անհրաժեշտություն է տեսնում

18:41, 12 սեպտեմբեր 2019

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Չեխիայի «General Electric Aviation» ընկերության Ուկրաինայի տարածաշրջանային գրասենյակի և Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի բարձրաստիճան ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին: Պատվիրակության այցելության նպատակն էր ներկայացնել «L410» տուրբո շարժիչով ինքնաթիռը և քննարկել մեր երկրում դրա գործարկման հնարավորությունները: Պատվիրակության անդամ «General Electric Aviation Czech»-ի Չեխիայի և Սլովակիայի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Միլան Սլապակը ներկայացրել է «L410» ինքնաթիռը և նշել, որ ինքնաթիռն ունի իր դասի ամենամեծ սրահը՝ 19 նստատեղով և կարող է վայրէջք կատարել կարճ, ոչ ասֆալտապատ թռիչքուղիներում և լեռնային շրջաններում: Այն սովորաբար օգտագործվում է որպես ուղևորատար ինքնաթիռ, բայց կիրառվում է նաև որպես բեռնատար, սանիտարական ավիացիայի, օդապարիկային գործունեության, հսկողության և այլ նպատակներով: Ողջունելով հյուրերին՝ Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ ԱԻ նախարարությունն ունի փոքր ավիացիայի անհրաժեշտություն: Ինքնաթիռները պետք է օգտագործվեն հրդեհաշիջման աշխատանքներում և մարդկանց տարհանելու նպատակով: Ֆելիքս Ցոլակյանի խոսքով, հաշվի առնելով երկրի փոքրությունը, տարհանումը կազմակերպվում է այլ միջոցներով, իսկ հրդեհաշիջումն առավել արդյունավետ դարձնելու հարցում ԱԻ նախարարութունը պատրաստ է քննարկել գործնական առաջարկություններ: Հանդիպման ավարտին ԱԻ նախարարն առաջարկել է հյուրերին ներկայացնել իրենց արտադրության ինքնաթիռների տեխնիկատակտիկական տվյալները, որպեսզի մասնագետների ուսումնասիրության արդյունքում քննարկվեն համագործակցության հեռանկարները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր