00:00:00

Օրենքն ընդունվեց. Կարգելվի ծխախոտի օգտագործումը «փակ» տարածքներում

15:54, 12 սեպտեմբեր 2019

Կառավարությունն ընդունել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագիծը: Ըստ որի` կարգելվի ծխախոտի օգտագործումը «փակ» տարածքներում և աստիճանաբար նաև կիսափակ տարածքներում: Որոշակի սահմանափակումներ նախատեսված են նաև հանրային տրանսպորոտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, մշակութային, կրթական  հաստատություններում, որոշակի կարգավորումներ են նախատեսվել նաև ծխախոտի վաճառքի և ծխախոտային ապրանքատեսակների առաջխաղացման և գովազդի սահմանափակման ուղղությամբ: Նախարար Արսեն Թորոսյանն իր ելույթում ընդգծել է, թե որքան բացասական ազդեցություն է թողնում ծխելը մարդկանց առողջության վրա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել է, որ կառավարության անդամների 80 տոկոսը, մարզպետների 100 տոկոսը չեն ծխում, ինչը կարևոր ցուցանիշ է: Հայաստանում ծխախոտի օգտագործումը և դրա պատճառով առաջացած հիվանդությունների հիվանդացության ու մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական, սոցիալական և տնտեսական լուրջ հիմնախնդիրներ են ստեղծում: Ըստ 2016-2017թթ. ԱՀԿ STEP մեթոդաբանությամբ իրականացված հետազոտության տվյալների` -       Հայաստանի բնակչության 28%-ը ծխում է, որոնցից գրեթե բոլորն էլ ծխախոտ ամեն օր օգտագործում են: -       Ներկայումս ծխում են չափահաս տղամարդկանց 52%-ը, իսկ կանանց՝ 2%-ը: -       17-ամյա դեռահասների յուրաքանչյուր չորրորդը կանոնավոր ծխող է: -       Արձանագրվել է , որ հղի կանանց ավելի քան 70%-ն ամեն օր ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր