00:00:00

Ռ․ Քոչարյանի ազատության հարցը պետք է լուծվի անհապաղ․ Ա․ Հովհաննիսյան (տեսանյութ)

18:44, 12 սեպտեմբեր 2019

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվեր։ Այս մասին Արփինե Հովհաննիսյանը կարծիք է հայտնել «Խոսքի արժեք» հաղորդման շրջանակներում։ Նրա խոսքով՝ գլխավոր դատախազությունը հերթական անգամ «ծառայություն» է  մատուցել օրվա իշխանությանը։ «Խոսքի արժեք» հաղորդման շրջանակներում Փայլակ Ֆահրադյանն ու Տաթեւ Այվազյանը Արփինե Հովհաննիսյանի հետ զրուցել են Ռոբերտ Քոչարյանի գործից, Ամուլսարի խնդրից, ինչպես նաեւ ներքաղաքական այլ հարցերից։ Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Նշենք, որ հաղորդումը նկարահանվել է «Նացիոնալ» հյուրանոցում։ https://www.youtube.com/watch?v=y-8UEtgO340&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր