Կառավարությունն այսօր որոշեց «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացնել 4․489․522.6 հազար դրամի ճանապարհաշինական և նախագծային աշխատանքներ:
Կառավարության որոշման արդյունքում կհիմնանորոգվի ընդհանուր 39.2 կմ ավտոճանապարհ` 4․4 մլրդ դրամով, և կիրականացվի ընդհանուր 48.6 կմ ճանապարհի նախագծային աշխատանք՝ 87մլն դրամով: