00:00:00

Մենք ոչ թե երթին ենք մասնակցելու, այլ ժողովրդի կողքին ենք լինելու. Ծառուկյանը՝ Ամուլսարի հարցով երթի մասին

13:46, 12 սեպտեմբեր 2019

Մենք ոչ թե Ամուլսարի դեմ բողոքող քաղաքացիների ակցիային ենք մասնակցելու, այլ ժողովրդի կողքին ենք լինելու, որ ժողովրդին չնեղացնեն, խախտումներ չլինեն, բռնություններ չլինեն։ Այս մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշեց լրագրողների հետ զրույցում: «Դուք երեւի իմ պատասխանը ճիշտ չեք ընկալել, ոչ թե ակցիային ենք մասնակցելու, մենք ժողովրդի կողքին ենք լինելու, որ ժողովրդին չնեղացնեն, խախտումներ չլինեն, բռնություններ չլինեն։ Մենք չենք ասել, որ կմասնակցենք քայլերթին, մենք ասել ենք ժողովրդի կողքին ենք լինելու, մենք ժողովրդի կողքին ենք, որ անօրինականություններ չլինեն մեր չափով մեր հնարավորությունների սահմաններում։ Իրենք կարող են ազատ քայլել, մենք ասում ենք՝ հենց խոչընդոտ լինի, բռնություն լինի անմիջապես պատգամավորները՝ Նաիրա Զոհրաբյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը, Բագրատյան Սերգեյը, որ այդ տարածքից է ընտրվել , կլինեն ժողովրդի կողին, որ խախտումներ, բռնություն չլինեն»,–նշեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր