00:00:00

Ոստիկանությունն ուսումնասիրում է Արշակունյաց պողոտայում աղբ դատարկելու տեսանյութը

13:01, 12 սեպտեմբեր 2019

ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրում է Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանի կողմից երեկ հրապարակված ֆեյսբուքյան տեսանյութը, որում վերջինս ցույց է տալիս, որ ոչ աղբատար բեռնատար մեքենան բերել և մեծ քանակությամբ աղբ է դատարկել Արշակունյանց փողոցի հատվածներից մեկում։ Այս մասին Irakanum.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։ «Հրապարակումն ուսումնասիրվում է, հանգամանքները պարզվում են», -  հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։ Հիշեցնենք, որ տեսանյութին կից գրառման մեջ Աշոտ Սարգսյանը նման արարքը սաբոտաժ էր որակել։ «Որ ասում ենք սաբոտաժա!!! Բռնեցինք ֆուռը բերել հատուկ աղբա թափել !!!», - գրել էր ավագանու անդամը։ https://www.facebook.com/SargsyanAshot/videos/2561572920556282/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր