00:00:00

Ամուլսարում կատարված աշխատանքները 10-20 անգամ բարձր գներով են ձևակերպված. Սերգեյ Բագրատյան

12:56, 12 սեպտեմբեր 2019

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն առաջարկում է Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած հաշվետվության ստուգման համար կազմել քննիչ հանձնաժողով: Այս մասին Բագրատյանը հայտնեց սեպտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում: «Այն թվերը, որ ներկայացված են Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության հաշվետվություններում, մեր մասնագետների հաշվարկով խիստ չափազանցված են: Մենք հանդիպել ենք Ջերմուկի, Գնդևազի այն աշխատակիցներին, որոնք շինարարության ընթացքում այդ աշխատանքները իրականացրել են, և նրանք մեզ օգնելու են պարզելու, որ այդտեղ կատարված աշխատանքները 10-20 անգամ բարձր գներով են ձևակերպված, և մեր հայկական մասնագետների գնահատմամբ այդ աշխատանքները կազմում են ոչ ավելի, քան 20 մլն դոլար: Առաջարկում եմ հենց այսօր ձևավորենք քննիչ հանձնաժողով հանքարդյունաբերության խնդիրներն ուսումնասիրելու, այդ թվում նաև այդ ծախսային մասը ֆիքսելու, հասարակությանը ներկայացնելու նպատակով»,- ասաց Բագրատյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր