Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահությունը հայտարարություն է տարածել Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ներկայացնում ենք Հայաստանի արդյունաբերվողների և գործարարների միության նախագահության հայտարարությունը.
«Վերջին մեկ տարում Հայաստանում Ամուլսարի հանքի շահագործման կապակցությամբ կրքերն այն աստիճան են բորբոքվել, որ գործարարներս հարկ ենք համարում մեր կարծիքը հայտնել, քանի որ խնդիրը վերաբերում է տնտեսության զարգացմանն ու հատկապես օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Այդ նկատառումով էլ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահությունը հայտարարում է՝
- Ամուլսարում հանքարդյունաբերության գործունեությամբ զբաղվող «Լիդիան Արմենիան» ընկերությունը իրականացնում է տնտեսական գործունեություն Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան։
- Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեությունը չի կարող քաղաքական ուժերի կողմից ինքնահաստատման, կայացման տարատեսակ մեկնաբանությունների համար օգտագործվել։
- Հայաստանի ընդերքը չի կարող փակ լինել արդյունահանման և շահագործման համար։
- Ընդերքը կարևոր ճյուղ է, Հայաստանում ունի գիտական և գործնական ավանդույթներ, այն անհրաժեշտ է զարգացնել ու օգտագործել ի շահ Հայաստանի Հանրապետության բարօրության։
- Դադարեցնել ընդերքի շահագործումը՝ նշանակում է դադարեցնել նաև Ջերմուկի հանքային ջրերի արդյունահանումը։
- Ջերմուկի առողջարանային գործունեության նկատմամբ հանրային հսկողություն պետք է սահմանել։