00:00:00

ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի կառուցվածքային փոփոխություններն ավարտված են.Տիգրան Գալստյան

02:35, 12 սեպտեմբեր 2019

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեծ ուրախությամբ ցանկանում եմ արձանագրել, որ ավարտեցինք ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունները, որոնք ուղղված են իրապես բարելավված և բարեփոխված, վատ ավանդույթներից զերծ, արդյունավետ կազմակերպական կառուցվածքի ձևավորմանը: Իրականացված կառուցվածքային բարեփոխումները նկարագրվում են հետևյալ բնութագրիչներով՝ 1.ՀՀ Ազգային ժողովի կազմակերպական նոր կառուցվածքը բաղկացած է 14 առաջնային ստորաբաժանումներից (Ներառված չեն հանձնաժողովների և պատգամավորների գրասենյակները), որը նախորդ կառուցվածքի համեմատ պակաս է 2-ով: 2.Նոր կառուցվածքում 8 հաստիքով մեծացվել է պետական ծառայության հաստիքների քանակը, սակայն ընդհանուր հաստիքացուցակը 654 հաստիքից նվազել է 600-ի (Նկար 2): Չնայած մամուլում տեղ գտած բազմաթիվ ստահոդ տեղեկատվություններից մեկն այն էր, որ նվազեցվել են պետական ծառառության հաստիքները, մենք հայտարարում ենք, որ կողմնակից ենք բարձր մասնագիտացված աշխատանքի խրախուսմանը պետական ծառայության շրջանակներում: 3.Նախորդ հաստիքացուցակում ներառված 10 պետական ծառայության կրտսեր հաստիքի փոխարեն, նոր հաստիքացուցակում ներառել ենք՝ 26-ը: Մեր կողմից խրախուսվում է նորավարտ երիտասարդ կադրերով աշխատակազմի համալրումը: Ավելին, ունենք ծրագրեր ստեղծել ՀՀ Ազգային ժողովի ուսումնական կենտրոն՝ մեր ապագա կադրերի արդյունավետ պատրաստումը և վերապատրաստումը ապահովելու նպատակով, 4.Փորձագիտական և վերլուծական ներուժի զարգացում: Կառուցվածքում ստեղծվել է միասնական փորձագիտական և վերլուծական վարչություն, որի գործառույթներն են՝ աջակցել օրենքի վերաբերյալ մտքի առաջացումից մինչև օրենքի ուժի մեջ մտնելը տեղեկատվական, վերլուծական, փորձագիտական աջակցումը, ինչպես նաև հետօրենսդրական արդյունքների վերհսկողությունը, 5.Մասնագիտական ժամանակակից գործառույթներ են սահմանվել Հասարակայնության հետ կապերի և հեռահաղորդակցության նորաստեղծ վարչության համար, որը պետք է նպաստի առավել բաց և թափանցիկ հարաբերությունների ձևավորմանը հասարակության և խորհրդարանի միջև: Նոր ավելի արդյունավետ գործառույթներով են օժտվել քաղաքացիների նամակների բողոքների արձագանքման ստորաբաժանումը: 6.Մարդկային ռեսուրսների կառավարման նոր մշակույթի ձևավորման հիմք է դրվել: Նորացված ստորաբաժանումն իրականացնելու է այնպիսի նոր գործառույթներ, ինչպիսիք են՝ թեկնածուների թափանցիկ և ժամանակակից եղանակներով հավաքագրումը, նոր աշխատակիցների հարմարման(ադապտացիայի) գործընթացի իրականացումը, շարունակական ուսուցման և որակի բարելավման պլանավորված աշխատանքները, շահադրդման համակարգերի զարգացումը և բազմաթիվ այլ նորացված գործառույթներ, 7.Ֆինանսական կառավարման և հաշվառման նորացված վարչությունում միավորվել են Բյուջետային կառավարման և գնումների բաժինները: Նախկին կառուցվածքում վերջիններս 2-3 հոգանոց բաժիններ էին, որն անարդյունավետ է կառավարելիության նորմայի չափանիշի տեսանկյունից : Միավորման արդյունքում ունենք ծախսերի բյուջետային պլանավորումից մինչև վերջնական գնումների գործընթացի ամբողջական միասնական ցիկլի իրականացում, ինչպես նաև մեկ բաժնում 8 հաստիք, որը լրիվ համապատասխանում է կառավարելիության նորմայի չափանիշներին: 8.Գործառույթային և կադրային առումով հզորացվել է Ներքին աուդիտի ստորաբաժանումը: Վստահ ենք, որ առանց պատշաճ ներքին վերահսկողության հնրարավոր չէ ապահովել որակյալ կառավարում (նաև ISO 9001 ստանդարտների պահանջ է): 9.Բարձրացվել է աշխատակազմի միայն առավել ցածր աշխատավարձ ստացող աշխատակիցների (գործավարներ 10%, վարորդներ 7%) աշխատավարձը: Մենք կողմնակից ենք սոցիալական արդարությանը, 10.Ստեղծվել է «Զորահավաքային նախապատրաստության, զորահավաքային ծրագրերի և քաղաքացիական պաշտպանության բաժին»: Պատերազմող երկրի խորհրդարանը պետք է լիարժեք գործի նաև հատուկ պայմաններում: Ի դեպ ավելացվել են նաև քաղաքացիական պաշտպանության գործառույթները: Նախկին կառուցվածքում այս գործառույթների սահմանափակ մասը դրված էր Աշխատակազմի ղեկավարի մեկ օգնականի վրա միայն: 11.Վերանայվել, ինչպես նաև բազմաթիվ նոր և արդյունավետության բարձրացման գործառույթներով համալրվել է փոփոխված ստորաբաժանումների աշխատակցիների պաշտոնների անձնագրերը: Նպատակադրված ենք խրախուսել նոր մոտեցումներով, նոր գիտելիքներով, նոր ժամանակակից տեխնոլոգիական միջոցների կիրառման հմտություններով մասնագետների ներգրավումը աշխատակազմ: Կառուցվածքային փոփոխությանը հաջորդող քայլերից է լինելու կառավարման նոր մոդելի տեղադրումը, ինչպիսին է՝ գործընթացային կառավարումը (գործընթացների վերանկարագրման, ռեինժեներինգի միջոցով): Այն պետք է նպաստի աշխատակազմում որակական նոր ձեռքբերումներին: Հ.Գ. Սկզբունքային ենք լավագույն աշխատակազմ ունենալու հարցում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր