00:00:00

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունեց «Atlantic Council» փորձագիտական կենտրոնի պատվիրակությանը, որը գլխավորում էր կազմակերպության փոխնախագահ Դեյմոն Վիլսոնը

23:05, 11 սեպտեմբեր 2019

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. -Այսօր ընդունեցի «Atlantic Council» փորձագիտական կենտրոնի պատվիրակությանը, որը գլխավորում էր կազմակերպության փոխնախագահ Դեյմոն Վիլսոնը։ Հանդիպման ընթացքում ներկայացրեցի անվտանգության ոլորտի բարեփոխումները, ԱԽ գրասենյակի գործունեությունը և առկա մարտահրավերները։ Պարոն Վիլսոնը ներկայացրեց կազմակերպության նպատակները, դրա գործունեությունը, իրականացվող ծրագրերը և տարածաշրջանային առաջնահերթությունները։ Քննարկեցինք ինչպես հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակը՝ ընդգծելով դրանց զարգացման հարուստ նախադրյալները, այնպես էլ «Atlantic Council»-ի հնարավոր աջակցությունը Հայաստանում վերլուծական կարողությունների զարգացման ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր