00:00:00

Մենք գնալու ենք ճշմարտության հետևից մինչև վերջ․ Փաշինյանը՝

18:09, 11 սեպտեմբեր 2019

Այսօր Ազգային ժողովում  վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ  «Էլարդի» փորձաքննության եզրակացությանը։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև այն հարցին, թե ինչու էր անհրաժեշտ 400 հազար դոլար վճարել այդ փորձաքննության համար։ «Պատասխանը մեկն է, որ մենք գնալու ենք ճշմարտության հետևից մինչև վերջ, և ճշմարտությունը պարզելը, այո՛, մեր առաքելությունն է։ Բոլորս գիտենք, որ ճշմարտությունը պարզելու համար կան տարբեր մեթոդներ։ Մեթոդներից մեկը բացառման մեթոդն է, որը ենթադրում է, որ այդ ճշմարտության հետևից գնում են մտավախությունը բացառելու համար։ Կարող է հաստատվի այդ մտավախությունը, կարող է հաստատվի»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ կարիք կա նաև, որ Հայաստանում զարգացվի փորձագիտական ներուժը, որպեսզի ներքին կարողությունները բավարարեն նման փորձագիտական եզրակացություն անելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր