00:00:00

«Բա գնահատականը պոզով-պոչո՞վ է լինում»․ Փաշինյանը՝ նախկին իշխանության գործունեությանը գնահատական տալու մասին

17:55, 11 սեպտեմբեր 2019

Այսօր խորհրդարանում կիր ելույթի ընթացքում վաչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ նախկին իշխանությունների գործունեությանն իրավական-քաղաքական գնահատական տալու համար անհրաժեշտ է հիմնվել բացառապես իրավական նորմերի վրա։ Նա նշեց, որ նախկին իշխանությունների ժամանակ եղած ամեն ինչ չէ, որ իրենք մերժում են, բայց դժվարացավ նշել դրական ձեռքբերումներ։ Ապա Փաշինյանը հիշեցրեց, որ քրեական գործերով տասնյակ մարդիկ ներգրավված են որպես մեղադրյալներ, ու տասնյակ նոր մարդիկ էլ ներգրավվելու են։ «Բա գնահատականը պոզով-պոչո՞վ է լինում», – ասաց Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ ոչ իրեն ցանկալի արագությամբ, բայց, այնուամենայնիվ, փուլ առ փուլ վերականգնվում է Հայաստանի Հանրապետությանը հասցված վնասը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր