00:00:00

6-րդ հարկից ընկած երեխան վիրահատվել է

17:50, 11 սեպտեմբեր 2019

Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․
«Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան վիրահատվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Վիրահատությունն անցել է լավ Փոքրիկն ուներ սրունքի ոսկրերի կոտրվածքներ: Կատարվել է սրունքի ոսկրաբեկորների փակ համադրում՝ ինտրամեդուլյար օսթեոսինթեզ: Տղան երկու օր առաջ էր գիտակցության եկել ու ճանաչել ծնողներին: Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք տեղափոխվել էր սեպտեմբերի 5-ին՝ անգիտակից վիճակով: Երեխան ստացել էր բազմաթիվ վնասվածքներ, գլխի, ողնաշարի և մարմնի այլ հատվածներում: Բժիշկները վիճակը գնահատում են կայուն:
ՀԳ. Ծնողների ու ողջ անձնակազմի անունից շնորհակալություն ենք հայտնում այսչափ մաղթանքների, ուշադրության ու աղոթքների համար»։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր