00:00:00

Կառավարությունը կաջակցի կարկուտից տուժած գյուղացիներին

17:34, 11 սեպտեմբեր 2019

Կարկուտի կամ բնական այլ աղետների պատճառներով գյուղացիների բերքի վնասման համար կառավարության կողմից տրվող փոխհատուցումների փոխարեն հիմա Հայաստանում ներդրվում է գյուղատնտեսության ապահովագրության համակարգ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ ԲՀԿ պատգամավոր Վարդևան Գրիգորյանը նրան հարցրել էր Շիրակի մարզում կարկտահարության դեպքերի փոխհատուցման մասին, ինչին Ավինյանը պատասխանեց, որ կքննարկվի այդ հարցը՝ նախկին փորձի հիման վրա նման փոխհատուցումներ տալու համար։ Ինչ վերաբերում է 60 հազար դրամ փոխհատուցումների ծրագրին, Ավինյանն ասաց, որ այն լրիվ հանվել է անարդյունավետության պատճառով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր