00:00:00

Գեղարքունիքի մարզից սանիտարական ուղղաթիռով 2 տարեկան երեխա է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

17:03, 11 սեպտեմբեր 2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ «Սանավիացին շարունակում է կյանքեր փրկել։ Երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզից սանիտարական ուղղաթիռով Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 2 տարեկան երեխա, ում մոտ նկատվել է ուժեղ ցնցում ու բարձր ջերմություն: Ըստ հարազատների նման ցնցումներ երեխայի մոտ էլի են եղել, բայց ոչ այս աստիճանի: Երեխան անգիտակից վիճակում նախ տեղափոխվել է Մարտունու ԲԿ, որտեղ առաջին օգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևան: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում ստանալով համապատասխան բուժօգնություն երեխան այսօր գիտակցության է եկել: Բժիշկները վիճակը գնահատում են կայուն: Շարունակում է գտնվել վերակենդանացման և նյարդավիրաբուժական բաժանմունքների բժիշկների հսկողության ներքո:
Երեխայի առողջության մասին անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր