00:00:00

Դուք Ձեր խոսքում ասացիք, որ հարկի բարձրացում չի լինելու, այնինչ, ակնհայտորեն լինելու է․ Մանե Թանդիլյանը՝ Սարհատ Պետրոսյանին

15:44, 11 սեպտեմբեր 2019

Կադաստրի կոմիտեն այսօր նոր նախագիծ էր բերել խորհրդարան։ Կոմիտեն փորձում է շուկայական գնին համապատասխանեցնել անշարժ գույքերի կադաստրային արժեքները, և դրա համար նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով։ Սակայն ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը լուրջ խնդիր է տեսնում նախագծում։ Բանն այն է, որ նախագծով առաջարկվում է, որ անշարժ գույքի բազային արժեքները և հարկի արժեքը այսուհետև որոշի կառավարությունը, որպեսզի որոշումներն ավելի արագ ընդունվեն։ Թանդիլյանի խոսքերով՝ դա հակասում է Սահմանադրությանը, որովհետև կառավարությունը փորձում է յուրացնել Ազգային ժողովի՝ հարկի չափ սահմանելու գործառույթը։ Նա ասաց, որ որպեսզի այս նորմերը հակասահմանադրական չանվանի, առաջարկում է կառավարության իրավաբանների հետ քննարկել սա և դուրս բերել օրինագծից, հակառակ դեպքում՝ Սահմանադրության հակասության հարց է բարձրանալու։ «Ֆիքսենք, որ Դուք Ձեր խոսքում ասացիք, որ հարկի բարձրացում չի լինելու, այնինչ, ակնհայտորեն լինելու է, որոշ դեպքերում նաև զգալի։ Եվ այդ մասին կուզեմ, որ Դուք ևս մեկ անգամ շեշտեք»,- ավելացրեց Թանդիլյանը՝ դիմելով կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր