Սեպտեմբերի 7-ին Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտի, և Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտի պսակադրությունը։
Հարսանեկան խնջույքը տեղի է ունենում «Փարավոն» ռեստորանային համալիրում։ Խնջույքին մասնակցում է նաև իշխանական էլիտան։ Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն իր ինստագրամյան էջում դստրերի հետ լուսանկար է հրապարակել, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս հարսանիքին երգելու են հայ եւ օտարերկրյա կատարողներ: Հյուրերի քանակը սահմանափակ է լինելու՝ 500 մարդուց ոչ ավելի։
Շքեղ հարսանիքին ներկա էր նաև Ալեն Սիմոնյանի գեղեցկուհի կինը՝ լրագրողուհի Մարիամ Մարգարյանը, ով պարզապես հիացրեց իր հմայքով և նրբաճաշակ զգեստով.
Ստորև ներկայացնում ենք Մարիամ Մարգարյանի լուսանկարները, որոնք նա հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում՝