Երևանի քաղաքապետարանը նախատեսում է առաջիկա 2 տարում լուծել շուրջ 15 տարվա տրանսպորտային խնդիրը։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ես տեղյակ եմ մեր քաղաքում առկա տրանսպորտային բոլոր խնդիրներից, որոնք արդեն 15 տարի է առկա են: Ես և՛ առաջ, և՛ հիմա հասարակական տրանսպորտից օգտվում եմ նույն քանակությամբ, ոչ շատ հաճախ, բայց չեմ էլ ասի, որ հազվադեպ»,- նշեց Մարությանը և հավելեց, որ այդ 15 տարվա խնդիրները փորձելու են լուծել առաջիկա 2 տարում: