00:00:00

Այս օրինագծով մեկ խախտման համար կրկնակի պատիժ է նախատեսվում. Իվետա Տոնոյանը՝ փոխոստիկանապետին

16:31, 10 սեպտեմբեր 2019

Այս օրինագծով մեկ խախտման համար կրկնակի պատիժ է նախատեսվում. Իվետա Տոնոյանը՝ փոխոստիկանապետին «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթով նախատեսվում է Հայաստանի վարորդների համար սահմանել բալային համակարգ։ Վարորդներին մեկ տարով կտրվի 9 բալ։ Խախտում գրանցվելու դեպքում այդ 9 բալից ավտոմատ կերպով կհանվեն տուգանային միավորներ, սակայն սրան զուգահեռ վարորդները վճարելու են նաև կոնկրետ վարչական իրավախախտման համար սահմանված տուգանքները: Իվետա Տոնոյանն այսօր փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանից հետաքրքրվել է արդյոք սա Սահմանադրության 68-րդ հոդվածի խախտում չէ, երբ մեկ զանցանքի համար անձը կրկնակի պատասխանատվության է ենթարկվելու: https://www.youtube.com/watch?v=EVz5Gt-Wp_I&feature=youtu.be&fbclid=IwAR0QgE-UWKkYiFMv0EBxlXurfLcMo5rv15AM6A0pLwf9GeVH3rt7l3I-vkY

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր