00:00:00

Քաղաքապետը վստահեցնում է, որ Երևանում աղբահանության հարցը առաջիկա ամսում կտրուկ կբարելավվի

16:19, 10 սեպտեմբեր 2019

Երևան քաղաքում աղբահանության հարցը լուծված է շնորհիվ ստեղծված «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Աղբահանության խնդիրն արդեն լուծված է և առաջիկա ամսում կտրուկ կլավանա: Աղբը դեռ ամբողջությամբ հավաքված չէ, որովհետեւ այս պահին քաղաքում կան «Սանիթեք»-ի մեղքով կուտակված աղբակույտեր: Ստեղծվել է համայնքային հիմնարկը, որը արագ տեմպերով կլրացնի այդ բացը, և մենք կմտնենք բնականոն կյանք»,- նշեց Մարությանը: Նրա խոսքով՝ «Սանիթեքը» պայմանագիրը ստորագրելուց 14 ամիս հետո նոր սկսել է աշխատել, իսկ Երևանի քաղաքապետարանն ընդամենը 5 մեքենա ձեռք բերելուց հետո է սկսել աշխատել: Երևանի քաղաքապետարանը սկզբում ձեռք է բերել 5 աղբահավաք մեքենա, այնուհետև՝ ևս 5, և այդ ընթացքում աշխատանքները չեն դադարեցվել: 10 մեքենա ձեռք բերելուց հետո «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը համալրվել է 8 մեքենայով, ինչից հետո օրեր առաջ բերվել է ևս 8 մեքենա: «Ես թույլ չեմ տա, որ Երևան քաղաքն առնչվի այսպիսի խնդրի հետ, ինչի համար այժմ աշխատանքներ են տարվում հատուկ համակարգ կառուցելու ուղղությամբ։ Երևանում աղբահանության հարցը առաջիկա ամսում կտրուկ կբարելավվի»,-ասաց Մարությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր