00:00:00

Անհեթեթություն է․ ԱԱԾ-ից մեկնաբանում են Վանեցյանի հրաժարականի մասին լուրերը

15:58, 10 սեպտեմբեր 2019

ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի՝ հնարավոր հրաժարականի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Վահագն Բոյաջյանն, անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, համաձայն, որի Արթուր Վանեցյանն ազատման դիմում էէ գրել։ Հիշեցնենք, որ hayeli.am-ը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, թե Նիկոլ փաշինյանը դժգոհ է ԱԱԾ աշխատանքից։ Ըստ կայքի Վանեցյանն էլ ազատման դիմում է գրել։ «Վանեցյանը կառավարությանն է ներկայացրել ազատման դիմումը ,սակայն Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի երեխաների հարսանիքի ժամանակ իրավիճակը փոխվել է:Վանեցյանը և Փաշինյանը այդ օրը նստած են եղել նույն սեղանի շուրջ,Փաշինյանը արդեն փափկել է ,երկուշաբթի օրը Վանեցյանին հորդորել է գալ և ետ վերցնել ազատման դիմումը»,- գրել էր լրատվամիջոցը։ «Լրատվամիջոցներով տարածված եւ Ձեր կողմից մատնանշված տեղեկությունը իրականության հետ որեւէ կապ չունի: Առհասարակ նման դիմում չի եղել ու տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Անհեթհեթություն է»,- ասաց Վահագն Բոյաջյանը։ Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր