00:00:00

Երեւանը համաձայնություն չի տա ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությանը. «Իմ քայլը»

15:03, 10 սեպտեմբեր 2019

Հայաստանն ինքնիշխան պետություն է, եւ առանց Հայաստանի շահերը հաշվի առնելու ՀԱՊԿ-ում չեն կարող որոշումներ ընդունվել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ Հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին երկրորդ արձանագրության վավերացման հարցի քննարկման ընթացքում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը: Նա նշեց, որ ՀԱՊԿ-ում գործընկեր երկրների եւ դիտորդ պետությունների կարգավիճակի ամրապնդումը Հայաստանին թույլ կտա Կազմակերպության աշխատանքներում ներգրավել այն երկրներին, որոնց ներկայությունը Կազմակերպությունում Հայաստանի կողմից դրական կգնահատվի: «Սակայն Ադրբեջանը չի լինի ո՛չ գործընկեր, ո՛չ դիտորդ, քանի որ Հայաստանը չի ապահովի կոնսենսուսը: Ամեն ինչ ակնհայտ է»,- ընդգծեց Ռուբինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր