00:00:00

ԱԺ-ում քննարկվում է նախագիծ, ըստ որի՝ կարգազանց վարարդները, տուգանային միավորներ ստանալով, ժամանակավոապես զրկվելու վարորդական իրավունքից

14:48, 10 սեպտեմբեր 2019

Աժ-ում այսօր  ներկայացվեց ճանապարհային երթևեկության խախտումների բալային համակարգը, ըստ որի՝  տուգանային միավորներ ենխախտումներ անող վարորդները տուգանային միավորներ են ստանալու։ Իսկ սահմանաչափի հատումից հետո վարորդները ժամանակավորապես զրկվելու են վարորդական իրավունքից։ «Մեր վարորդների 80 տոկոսը օրինավոր վարորդներ են։ Հետևաբար, օրենքի ազդեցության գոտում էն 10-20 տոկոսի մասին կարող է խոսքը գնալ։ Իսկ օրինավոր վարորդներին, որոնք տարվա մեջ 4-5 խախտում են անում, սա չի սպառնա, եթե, իհարկե, այն խախտումները չեն, որոնք ես ներկայացրել եմ որպես բալային խախտումներ»,- Ազգային ժողովում նախագծի մասին հարցերին պատասխանելիս հայտնեց ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։ Ինչ վերաբերում է նրան, որ երբեմն խախտումները պայմանավորված են ճանապարհների վիճակի հետ, Քոչարյանը բացատրեց, որ բալային համակարգի մեջ ներառվել են այն խախտումները, որոնք կապ չունեն ճանապարհների վիճակի հետ՝ ոչ սթափ վիճակում վարելը, կարմիր լույսի տակով անցնելը, արագությունը գերազանցելը և այլն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր