00:00:00

Բալային համակարգի ներդրումից հետո վարորդների կատարած խախտումների տուգանքների չափերը կնվազեն

14:58, 10 սեպտեմբեր 2019

Վարորդների  կատարած խախտումների համար տրվող բալային համակարգի ներդրմամբ ոչ թե տուգանքների չափերը կավելանան, այլ ընդհակառակը՝ կնվազեն։ Բայց որպեսզի անվտանգությունը չտուժի, ոստիկանությունը կներդնի հենց տուգանային միավորների՝ բալերի ինստիտուտը։ Այս մասին Ազգային ժողովում իրենց նախագիծը ներկայացնելիս նշեց ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։ «Բալի ամբողջ իմաստը հետևյալն է՝ պարբերաբար խախտում կատարող անձը երթևեկությունից պետք է մեկուսացվի։ Սա է ամբողջ իմաստը։ Այսինքն՝ եթե մարդը պարբերաբար կատարում է խախտումներ, և այնպիսի խախտումներ, որոնք, ըստ վիճակագրության, զոհերի ու վիրավորների հիմնական պատճառ են, այդ վարորդների նկատմամբ, բացի տուգանքից, կիրառվելու է նաև բալ՝ տուգանային միավոր»,- բացատրեց փոխոստիկանապետը։ Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ հետխորհրդային տարածքում այս համակարգը ներդրել են միայն Ուկրաինան և Վրաստանը, բայց Եվրոպայում այն տարածված է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր