00:00:00

Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է թռիչքների հետաձգման մասին. ուղեւորներին կտրամադրվի հյուրանոց, սնունդ եւ ըմպելիքներ

10:41, 10 սեպտեմբեր 2019

«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության 09.09.19 թվականի SVR 2633 Մոսկվա-Երեւան չվերթը ավիաընկերության որոշմամբ հետաձգվում է, եւ Երեւանի ժամանակով 00:40-ի փոխարեն Երեւան կհասնի 10.09.19 թվականի ժամը 08:10-ին: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից  հայտնում են, որ ավիաընկերության 10.09.19 թվականի SRV 2814 Երեւան-Սանկտ Պետերբուրգ չվերթը նույնպես կիրականացվի ուշացումով՝ Երեւանի ժամանակով 00:30-ի փոխարեն կիրականացվի 09:15-ին: Հավելենք, որ Երեւան-Սանկտ Պետերբուրգ չվերթի ուղեւորները ծանուցված են չվերթի ուշացման վերաբերյալ, եւ ավիաընկերության կողմից ուղեւորներին կտրամադրվի հյուրանոց, սնունդ եւ ըմպելիքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր