00:00:00

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հերթական նախաձեռնությունը Աչաջուր համայնքում

22:50, 09 սեպտեմբեր 2019 Մշակույթ

ՀՀ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի մշակույթի կենտրոնում գործող գրադարանը վերանորոգման, վերազինման և նոր գրքերով համալրման փուլում է գտնվում: Ծրագիրը կյանքի կոչվեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ: IBBY Հայաստանը (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտե հայաստանյան ներկայացուցչությունը) IBBY Yamada 2019 «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքը» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներկայումս բարեկարգվել, կահավորվել, տեխնիկապես վերազինվել և նոր մանկական գրքերով է համալրել Աչաջուր գյուղի գրադարանը:

Աչաջուր գյուղի գրադարանը վերջին անգամ վերանորոգվել էր 1970-ական թթ.:  Գրադարանավար Նունե Ջամալյանի ներկայացմամբ, գրադարանի սրահն անմխիթար վիճակում էր՝ տանիքը անձրևների ժամանակ կաթում էր, կահույքը հին էր, գրքերի մի մասը խոնավանալու հետևանքով վնասված, մաշված։ Գրադարանի աշխատակիցներն իրենք էին ժամանակ առ ժամանակ փորձում մաքրել, վերականգնել գրքերի նախկին տեսքը: Բացի այդ գրադարանի գրքային ֆոնդում բացակայում էին մանկական գրականության նմուշները: Իսկ այն ինչ կար, ԽՍՀՄ տարիների հրատարակության գրքեր էին։

Ծրագրի իրագործման արդյունքում այսօր Աչաջուր համայնքի գրադարանն ունի նորովի կահավորված և տեխնիկապես վերազինված սրահ, վերանորոգված տանիք և հատակ, նոր պատուհաններ, իսկ գրքային ֆոնդի համալրումն էլ ընթացքի մեջ է։ Նախապես ծրագրված է գրադարանի պաշտոնական բացումն անել հոկտեմբերի 5-ին։ Մինչ այդ գրադարանը կրկին կհամալրվի վերջին տարիներին հրատարակված մոտ 500 միավոր մանկական գունազարդ գրականությամբ, որոնք ձեռք են բերվել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, Հայկական գրադարանային ասոցիացիայի և Հրատարակիչների ազգային ասոցիացիայի ջանքերով:

Գրադարանի բարեկարգման աշխատաքներին աջակցել են Տավուշի մարզպետարանը, Աչաջուրի համայնքապետարանը և «Դեկորա գրուպ», «Վալան Պրոֆ», «Օստինատո» ու «Լեվլ» ՍՊԸ-ները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր