00:00:00

Մերսման սրահների մշուշոտ ապագան Հայաստանում․ ԲՀԿ-ն մտադիր է սահմանափակել դրանց գործունեությունը

22:32, 09 սեպտեմբեր 2019

Ամենավտանգավորն, իմ կարծիքով, չափահասության տարիքի չհասած անձանց համար գիշերային ակումբների եւ մերսման սրահների բաց եւ անարգելք հասանելիությունն է, ինչպես նաեւ դրանցից բխող սպառնալիքները՝ բազմաթիվ հիվանդությունների տարածումը եւ զբոսաշրջիկների հերթերը օրվա գիշերային ժամերին։ Այս մասին սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների մասին օրենսդրական նախագծի փաթեթի քննարկման ժամանակ ասաց նախագծի համահեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Նշենք, որ տվյալ օրենսդրական նախագծի փաթեթով կանոնակարգվում է Երեւանում գործող եւ ինչպես բազմաբնակարան շենքեի տակ, այնպես էլ դրանց հարակից տարածքներում տեղակայված գիշերային ակումբների եւ զվարճանքի այլ հաստատությունների գործունեությունը։ Բագրատյանը, մասնավորապես, կարդաց օրենսդրական նախագիծը՝ նկարագրելով մերսման սրահների, որոնց գործունեության դեմ ինքը հանդես է գալիս, էությունը, բնութագրերը եւ սահնմանման սկզբունքները։ Հիշեցնենք, որ այդ օբյեկտների եւ հաստատությունների տերերին ծրագրվում է ժամկետ ներկայացնել՝ դրանք բնակելի տներից եւ բազմաբնակարան շենքներից որոշակի տարածությամբ հեռացնելու համար, որպեսի դրանց գործունեությունը գիշերը չխանգարի բնակիչների հանգիստը։ Նաեւ քննարկվում է հետագայում նման կարգի հաստատությունների բացումը բնակելի տների եւ բազմաբնակարան շենքերի, բժշկական հաստատությունների եւ պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցների մոտակայքում արգելելու հնարավորությունը։ Առաջարկվում է, որ նման կարգի հաստատություններ բացելու թույլտվությունը վերապահվի տեղական ինքնակառավարման մարմիններին։ Ընդ որում, հենց նրանք էլ կորոշեն, թե բնակելի տներից կամ օբյեկտներից ինչ հեռավորությամբ դրանք կարող են տեղակայվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր