
Մենք այսօր չունենք քաղաքական համակարգ և չունենք քաղաքական դիսկուրս: Եվ ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանում չի եղել հեղափոխություն, եղել է անբովանդակ փոփոխություն:
168.am-ին տված բացառիկ հարցազրույցում ասաց Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Պահանջվում էր հեղափոխություն, եղել է անբովանդակ փոփոխություն: Անբովանդակ փոփոխության հետևանքով մենք չունենք իշխանություն: Հայաստանի Հանրապետությունն անտեր է: Հայաստանի իշխանությունն ունակ չէ և չի ուզում ստանձնել իշխանության պատասխանատվությունը, քանի որ այդ պատասխանատվությունը ենթադրում է իշխանության ծանրություն և պատասխանատվություն որոշումների համար, որոնք իշխանությունը պարտավոր է կայացնել»,- ասաց Մինասյանը: