00:00:00

Լիլիթ Մակունցը՝ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարության մասին

15:28, 09 սեպտեմբեր 2019

  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Սանսա Ծռեր» կուսակցության նախագահ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանն այն մասին՝ եթե ֆորսմաժորներ չլինեն, ապա մեկ տարի անց արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն։ «Ես չեմ կարողանում հասկանալ, թե որն է տրամաբանական կապը՝ որպես իրավական պետություն գործելով, միաժամանակ հաշվի առնելով բնակչության և բնապահպանական խնդիրները, այս սկզբունքով առաջ շարժվելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ քննարկելու», - շարունակեց Լիլիթ Մակունցը: Դիտարկմանը, թե Ժիրայր Սեֆիլյանը համոզված է, որ հատուկ ծառայությունները խորհրդարանի վրա ազդեցություն ունեն և կարող են Փաշինյանին պաշտոնանկ անելու համար մեծամասնություն ձևավորվել, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը պատասխանեց ․ «Եթե խոսքը մեր վրա ազդեցության մասին է, չգիտեմ՝ ինչի մասին է խոսում պարոն Սեֆիլյանը, որովհետև նման բան չկա: Եթե խոսքը ոչ «Իմ քայլի» տիրույթում եղած ազդեցության մասին է, եթե այդտեղ կա հանցակազմ կամ որևէ նման բան, այդ թվում՝ եթե ազգային անվտանգությանը սպառնացող բան կա, ապա պարոն Սեֆիլյանն այդ մասին պիտի տեղեկացնի պատկան մարմիններին», - ասաց Մակունցը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր