00:00:00

Մենք քրիստոնյա առաջին ազգն ենք․ չենք կարող մեր ավանդույթը, ադաթը, ընտանիքը պղծել․ Գագիկ Ծառուկյան

15:10, 09 սեպտեմբեր 2019

Խորհրդարանական մեծամասնությունն այսօր դեմ քվեարկեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի  ներկայացրած նախագծին, ըստ որի՝ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեին բոլոր նրանք, ովքեր համասեռամոլության քարոզ իրականացնեին  անչափահասների շրջանում։ Գևորգ Պետրոսյանի նախագիծը նիստի օրակարգ չմտավ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ հայկական ավանդական արժեքների, ընտանիքի կարևորությանը։ «Ասում ենք՝ եկեք օրենք ընդունենք, որ եթե հասուն մարդը պետք է երեխային քարոզի, փչացնի, ուղուց հանի, այդ մարդը պատասխանատվության ենթարկվի: Մենք ավանդական, ադաթով, ավանդույթով, եկեղեցով, ընտանիքով մարդ ենք, առաջին քրիստոնյա ազգն ենք: Մենք չենք կարող մեր ադաթն ու ավանդույթը պղծել, ընտանիքը պղծել, Աստվածաշունչը պղծել»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր