00:00:00

Գ․ Ծառուկյանը վստահեցրեց՝ Ամուլսարի խնդրի արծարծմամբ դիվիդենտներ շահելու կարիք չունի

13:41, 09 սեպտեմբեր 2019

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խորհրդարանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման խնդրի արծարծմամբ դիվիդենտներ շահելու խանդրին։ Լրագրողների դիտարկմանը, թե ընդդիմադիրներն Ամուլսարի հարցով ասում են՝ ժողովրդի կողքին են, որ դիվիդենտներ շահեն,  Ծառուկյանը  պատասխանեց՝ ինքը դրա կարիքը չունի։ «Ծառուկյանն այս քանի տարի քաղաքականությամբ զբաղվում է, միշտ իր խոսքը պահել է, մոտեցումը, տեսակետը ասել է՝ անկախ դիվիդենտ շահելուց: Դուք տեսել եք՝ ընտրությունների ժամանակ ես իմ կոլեկտիվներին էլ չեմ ասել, որ ձայն տան ինձ: Մենք ներկայացրել ենք մեր ծրագիրը, ասել եմ՝ ձեր ցավը տանեմ, դուք եք ապրելու, ձեր երեխան, ոնց ձեզ ձեռնտու է, այնպես էլ ընտրություն կատարեք: Եթե կզգաք որևիցե մի անգամ ես ասել եմ՝ վա´յ, ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, ձեր ձայնը տվեք, ձեր կյանքը փոխելու եմ, ես այդպիսի բան երբեք թույլ չեմ տվել»,- ասաց Ծառուկյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր