00:00:00

Մ․ Հայրապետյանը վստահեցրեց՝ «Իմ քայլը» ընդդիմության առաջարկած գաղափարիների հույսին չի մնացել

17:12, 09 սեպտեմբեր 2019 Հասարակություն

  Ինչպես հայտնել ենք, այսօր ԱԺ նիստի օրակարգ չմտան ընդդիմադիր ուժերի կողմից ներկայացված 6  նախագծերը․ իմքայլական մեծամասնությունը դեմ քվեարկեց դրանց։ Այդ  նախագծերից   4-ն առաջարկել էին ԼՀԿ պատգամավորները, 2-ը՝ ԲՀԿ պատգամավորները։ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ինչպես հայտնել ենք, ներկայացրել էր համասեռամոլության քարոզը քրեականացնող նախագիծ  էր ներկայացրել ու այն նույնիսկ նիստի օրակարգ չմտավ։ Գևորգ Պետրոսյանն էլ նշեց՝  թեկուզ թող իշխանության ներկայացուցիչները հեղինակային իրավունքը վերցնեն, իրենց անունով  ներկայացնեն այդ նույն նախագծերը․ իրենց համար կարևոր են նախագծե՛րը, ոչ թե այն, թե ով կներկայացնի։ Նրան հակադարձեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն ու ասաց, որ այն վիճակում չեն հայտնվել, որ օգտվեն ընդդիմության առաջարկած գաղափարների «հույսին մնան»։ «Ու ես հույս ունեի, որ գոնե ամառը, հանգիստը, ծովը, արևը կօգնեն թուլացնել նյարդերը, բայց ցավում եմ, որ ոչինչ չփոխվեց»,- ասաց Հայրապետյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր