00:00:00

էս օրինագծով ուզում եք կառուցապատման հերն անիծե՞ք․ Բաբկեն Թունյանը՝ Էդմոն Մարուքյանին

13:03, 09 սեպտեմբեր 2019

Ազգային ժողովում այսօր  ԼՀԿ պատգամավորների առաջարկած նախագիծը, որն  օրակարգ չմտավ, քննարկման առիթ դարձավ։ Այդ նախագծով առաջարկում էր թույլ տալ, որ մարզերում տուն կամ բնակարան գնելիս աշխատող անձինք հնարավորություն ունենան իրենց եկամտահարկից վերադարձ անել, եթե նույնիսկ տունը կամ բնակարանը երկրորդական շուկայից է, այսինքն՝ նոր չէ։ ԼՀ-իԿ հիմնավորումն այն էր, որ Երևանում նորակառույցներ կան, և երևանցիները կարողանում են նոր բնակարան գնելիս եկամտահարկի վերադարձ անել։ Իսկ քանի որ մարզերում նորակառույցներ չկան, մարզերի բնակիչները չեն կարողանում այդ արտոնությունից օգտվել։ Իշխանական մեծամասնությունը, սակայն, պնդում է, որ այդ արտոնության նպատակը ոչ թե մարդկանց սոցիալական խնդիրները լուծելն է, այլ կառուցապատումը խրախուսելը, հետևաբար՝ երբ մարզերում սկսեն այդ արտոնությամբ հին տներ գնել, արտոնության կարգավորումը կտապալվի։ «Մենք որ 2020 թվականի պետբյուջեն էինք քննարկում, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար պարոն Վերմիշյանը շատ վախենալու տվյալներ ներկայացրեց, որ Հայաստանում բնակֆոնի 70 տոկոսն արդեն մաշված է։ Դա արդեն սեյսմակայունության վտանգ է։ Մենք ուզում ենք էս օրինագծով էնպես անել, որ նոր շենքեր կառուցվեն, դուք ուզում եք, որ էս օրինագծով ընդհանրապես էդ կառուցապատման հերն անիծե՞ք», – ասաց «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ դիմելով ԼՀԿ-ական Էդմոն Մարուքյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր