00:00:00

«Նախագիծը մերժում եք, որպեսզի թաքցվե՞ն նախորդ իշխանության հանցանքները․ Գ․ Գորիգիսյանը՝ իմքայլականներին

12:55, 09 սեպտեմբեր 2019

  Ինչպես հայտնել ենք, այսօր ԱԺ-ում իմքայլական մեծամասնությունը դեմ քվեարկեց, և արդյունքում  ընդդիմության ներկայացրածնախագերը նիստի օրակարգ չմտան։ Նախագծերից   4-ն առաջարկել էին ԼՀԿ պատգամավորները, 2-ը՝ ԲՀԿ պատգամավորները։ Ազգային ժողովի մեծամասնությունն այսօր մերժեց նաև  ԼՀԿ պատգամավորների օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր բացահայտել հանքերի բոլոր սեփականատերերին՝ անկախ հանքերում նրանց ունեցած բաժնեմասից։ Այժմյան  գործող օրենքը պահանջում է բացահայտել միայն այն բաժնետերերին, որոնք ունեն 10 և ավելի տոկոս մասնաբաժին։ Ընդդիմության պնդմամբ՝ այսպիսի կարգավորումը սեփականատերերին թույլ է տալիս իրենց սեփականությունը բաժանել մի քանի՝ 10 տոկոսից փոքր մասի, դրանք գրանցել տարբեր ընկերությունների անունով և խուսափել բացահայտումից։ Նախագծի մերժումից հետո ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ նախկինում շատ էր խոսվում, որ այս կամ այն հանքը պատկանում է այս կամ այն պաշտոնյային, սակայն դա հնարավոր չէր լինում ապացուցել։ «Նախագիծը մերժում եք, որպեսզի թաքցվե՞ն նախորդ իշխանության հանցանքները, թե՞ նոր իշխանությունն է պատրաստվում գործել նույն ոճով, և դրա համար է մերժվում այս թափանցիկությունը», – դիմելով խորհրդարանական մեծամասնությանը՝ հարցրեց Գորգիսյանը։ Նրան հակադարձեց տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նա ասաց, որ իրենք դեմ չէին լինի այդպիսի կարգավորմանը, բայց չէ՞ որ օրենքի ընդունման ժամանակ ԼՀԿ որևէ պատգամավոր չի ասել, որ այդ 10 տոկոս շեմը սխալ է։ Թունյանը կրկնեց նաև այն հիմնավորումը, որ այդ շեմի թեկուզ 1 տոկոս իջեցումը վարչական հսկա ծախսեր  կարող  է  առաջացնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր