00:00:00

Գագիկ Ծառուկյանը պատրաստ է իր հանքերը փակել, եթե դրանք վնաս հասցնեն հասարակության առողջությանը

12:44, 09 սեպտեմբեր 2019

Այսօր ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ փորձելով պարզել՝  հանուն քաղաքացիների առողջությանը Ծառուկյանը պատրա՞ստ է փակել իր հանքերից։ Ծառուկյանքը պատասխանեց՝ պատրաստ է դա անել աներկբայորեն, եթե քաղաքացիների առողջությանը վտանգ կսպառնա։ «Դրանում երբեք դուք չկասկածեք։  Մենք ունենք երկու հանք՝ Արարատի ցեմզավոդը ու Մղարթի գործարանը: Դուք գնացեք կառավարիչների հետ հանդիպման։  Եթե ժողովուրդը խնդիր բարձրացնի, դեմ լինի, մենք ժողովրդի հետ մեր հարցերը չկարգավորենք, դրանում ոչ մեկդ չկասկածեք, որ չի աշխատի»,- ասաց նա: ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ եթե հանքի տերերը չեն կարողանում համաձայնության գալ,  ապա հանքը պետք է փակվի:
«Կամ, ասենք, մեր Մղարթի ոսկու հանքը արդեն յոթ տարի չի աշխատում, ուսումնասիրություն է կատարվում, մեզ մոտ ցիանիդ չի օգտագործվում, դա վտանգավոր է: Եղել են դեպքեր՝ և´ կենդանիներ, և´ մարդիկ մահացել են: Մեզ մոտ ջրով լվացման պրոցես է կատարվում, եթե իմանամ՝ դա վնաս է իմ ժողովրդին, բնությանը,  ապա կփակվի»,- նշեց Ծառուկյանը, ապա լրագրողներին առաջարկեց գնալ հանքեր՝ հենց տեղում իրավիճակին ծանոթանալու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր