00:00:00

Այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որեւէ իրավական հիմնավորում. Փաշինյան

15:42, 09 սեպտեմբեր 2019

Այս պահի դրությամբ մենք  չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որեւէ իրավական հիմնավորում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 9-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ  ասաց  ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ամուլսարի խնդրին: «Այս պահի դրությամբ մենք  չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որեւէ իրավական հիմնավորում, բայց հասկանալի է նաեւ, որ մենք չենք կարող հաշվի չառնել  մեր հանրության շրջանում առկա անհնագստությունները: Մենք չենք կարող ասել, հա դե, դե յուրե ոչ մի հիմք չունենք, մեր հանրությունն էլ անհնագստություններ ունի, հարցեր ունի, փաստեր ունի, որոնք ի դեպ ձեռք են բերվել մեր օգնությամբ ու աջակցությամբ, մեր աշխատանքի թափանցիկության շնորհիվ, մենք չենք կարող ասել` էդ ամեն ինչը մեզ չի վերաբերում, բնականաբար, մենք պետք է հաշվի առնենք հանրության անհանգստությունը: Մյուս կողմից մենք չենք կարող նաեւ հաշվի չառնել Հայաստանի տնտեսական հանրության անհանգստությունները» ,- ասաց նա: Փաշինյանն ընդգծեց, որ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակում, իրենք որոշակի ազդակներ ունեն, որ եթե իրավիճակը ճշգրիտ չկառավարեն, ապա դա կարող է հանգեցնել Հայաստանի վարկանիշի նվազեցման, ինչը կազդի վարկերի տոկոսների վրա: «Եւ հետեւյալ խնդիրը, կա, երբ մենք ասում ենք, որ ուղղակի Ամուլսարի հանքը չենք թույլ տալիս շահագործվի, շատ պարզ հարցա ծագում, ինչի բնապահպանական մտավախության առումով, այո բնական է բնապահպանականա առումով եւ այստեղ հարց է ծագում` բա եթե էդպես է, ինչու եք օրինակ թույլ տալիս, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքը շահագործվի, կամ Թեղուտի հանքը շահագործվի, արդյոք նրանք համապատասխանում են բոլոր բնապահպանական ստանդարտներին եւ որեւէ խնդիր չեն առաջացնում եւ այստեղ շատ լուրջ խնդիր մենք կարող ենք միջազգայնորեն ունենալ, երբ որ պարզվի, որ մենք խտրական վերաբերմունք ենք ցուցաբերում»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր