00:00:00

Երեւան-Մոսկվա չվերթի ուղեւորներից մեկը հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա․ Քաղավիացիայի կոմիտե

14:51, 09 սեպտեմբեր 2019

2019 թվականի սեպտեմբերի 9-ին «Սիբիր» ավիաընկերության Երեւան-Մոսկվա համար 908 չվերթի ուղեւորների օդանավ նստեցման ժամանակ, ուղեւորներից մեկը հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա, սակայն որեւէ պահանջ չի ներկայացրել։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ այդ մասին, տեղեկացման ուղեցույցի համաձայն, անհապաղ տեղեկացվել է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությանը եւ ոստիկանությանը։ Ահազանգ ստանալուց հետո՝ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից ուղեւորը մեկուսացվել է, օդանավում գտնվող նրա ձեռքի իրերը վերցվել են հսկողության տակ, կատարվել է օդանավում գտնվող ուղեւորների իջեցում եւ ուղեւորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռի եւ օդանավի ամբողջական զննում։ Զննման ընթացքում օդանավով փոխադրման համար արգելված առականեր, իրեր, նյութեր եւ սարքավորումներ չեն հայտնաբերվել։ Ուղեւորը հանձնվել է «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին, կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր