00:00:00

Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Դավիթ Սարգսյանը. ԿԸՀ նախնական տվյալներ

10:25, 09 սեպտեմբեր 2019

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում նախօրեին կայացած քաղաքապետի ընտրությունների նախնական արդունքներով քաղաքապետ է ընտրվել Դավիթ Սարգսյանը: Արցախի ԿԸՀ տվյալների համաձայն շուրջ 39 հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 21 հազար ընտրող: Դավիթ Սարգսյանն ստացել է 7787 ձայն, երկրորդ տեղում Գրիգորի Սահակյանն է, ով ստացել է 4765 ձայն: Երրորդ տեղում Արեգ Ավագյանն է (3125), 4-րդ տեղում՝ Արմեն Հակոբյանը (3059), 5-րդ տեղում Արայիկ Ավանեսյանը (2108): Վերջինս առաջադրվել է «Ինքնություն եւ միասնություն» կուսակցության կողմից, իսկ մնացած 4-ն ինքնաառաջադրվածներ են: Դավիթ Սարգսյանը անկուսակցական է, «ՔՈՆՍԱԼԹ ՖԻՆԱՆՍ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն, Արցախի Քիք-Բոքսինգի ֆեդերացիայի նախագահ: Նշենք, որ Արցախի 228 համայնքում եւ մայրաքաղաք Ստեփանակերտում առաջադրել են 415 թեկնածուներ։ Ըստ Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, ժամը 20.00-ի դրությամբ Արցախում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 67326 ընտրող:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր