00:00:00

Պարոն Փաշինյան կհանդիպենք Ամուլսարի ստորոտներում». Նախկին ակտիվիստ պաշտոնյան Փաշինյանին

17:03, 08 սեպտեմբեր 2019

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ամուլսարի հարցին` մասնավորապես այս հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կեցվածքին։ «Ինչ ասեմ .Պարոն Փաշինյան կհանդիպենք Ամուլսարի ստորոտներում : Մենք իրար լաաավ ենք ճանաչում: Հուսով եմ կհիշես մենք ով ենք ու ինչ ենք արել ՔՈ համար»,-գրել է նա: Արամ Մանուկյանը նաեւ գրել է՝ Ամուլսարը մնալու է որպես սար. «Նայեք ձեր ատամները չփշրվի սարի ստորոտներում»: Մեկ այլ գրառմամբ էլ հավելել է․ «Բանը ՝ պայքար եք ուզում , կստանաք»։ Նա անդրադարձել է այս հարցում նախկինում այլ կարծիք ունեցող պաշտոնյաներին եւ գրել. «Ուզում եմ հասկանամ. էն մարդիկ, ովքեր առաջ դեմ էին կոնկրետ հարցերի հետ կապված ու պայքարում էին դրանց համար , բայց հիմա կողմ են արդեն(պաշտոնա , մանդատա , բանա ) , ձեր անցյալնա՞ կեղծ , թե՞ ներկան ։Ու ձեզ ո՞նցա վստահում վարչապետը ։ Ախր վաղն էլ ուրիշ մոտեցում կունենաք ու կդավաճանեք համ ձեզ , համ էլ վարչապետին։ Պարոն Փաշինյան, քաղաքական քամելիոնները ամենա վտանգավոր սողուններն են , էլ բան չունեմ ասելու»: Նա նաեւ գրել է, որ սրտացավ մարդիկ գրել են, որ իրեն աշխատանքից կզրկեն, ինչին ինքն արձագանքել է ժպտալով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր