00:00:00

Արցախում Մխիթար Հայրապետյանն ու Արմեն Սարգսյանը հուշագիր են ստորագրել

03:16, 08 սեպտեմբեր 2019

Արցախի Հանրապետության մշակութային կենտրոն Շուշի քաղաքում սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի խորհրդարանների գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերը համակարգող մշտական հանձնաժողովների միջև հուշագրի ստորագրման արարողությունը: Հանձնաժողովների նախագահներ Մխիթար Հայրապետյանն ու Արմեն Սարգսյանն իրենց խոսքում կարևորել են հայկական երկու պետությունների օրենսդիր մարմինների միջև աշխատանքների խորացումը, ինչի վառ ապացույցն է սույն հուշագրի կնքումը: Հուշագիրը, ինչպես նշել է Մխիթար Հայրապետյանը, բացի հռչակագրային հոդվածներից նախատեսում է ակտիվ համագործակցային միջավայր ստեղծող կոնկրետ դրույթներ, ինչն էլ նոր որակ կհաղորդի հանձնաժողովների աշխատանքներին: Հուշագրի կնքումից հետո ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի պատգամավորները հանդիպել են Արցախի ԱԺ իրենց գործընկերների և ոլորտային նախարարներ Նարինե Աղաբալյանի և Լեռնիկ Հովհաննիսյանի հետ, քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր