00:00:00

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց»-ում իրականացված աուդիտի արդյունքները

02:43, 08 սեպտեմբեր 2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ « Որպեսզի պատկերացնեք, թե նախկինում կատարված գործարքները ստուգելիս, մենք ինչպիսի դեպքերի հետ ենք առնչվում, ձեզ եմ ներկայացնում մի փոքր հատված ՀՀ առողջապահության նախարարության ներքին աուդիտի բաժնի կողմից «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ում իրականացված աուդիտի արդյունքներից։ Աուդիտի արդյունքում պարզվել է, որ նախկին տնօրինության կողմից հիվանդանոցի տարածքները երկարաժամկետ վարձակալության իրավունքով տրվել են տարբեր անձանց` այդ թվում առողջապահության ոլորտում տարբեր ղեկավար պաշտոններ զբաղեցրած: Առկա է դեպք, երբ վարձակալած հողամասի վրա արդեն կառուցված է առանձնատուն` զբաղեցնելով ավելի քան 1600 քմ տարածք: Նաև առկա է դեպք, երբ վարձակալության վճարը տարիներով վճարված չէ հիվանդանոցին, իսկ հողի գույքահարկը հիվանդանոցի կողմից վճարված է քաղաքային բյուջե։ Առկա դեպքերի հանգամանքները և օրինականությունը ճշտելու նպատակով նյութերը ուղարկվելու են դատախազություն։ Ստուգումները շարունակական են լինելու»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր