00:00:00

Այգեվանցին կանեփն աճեցրել էր, որ ծխի, բայց ոստիկանները փաթեթավորեցին ու տարան

22:22, 07 սեպտեմբեր 2019 Հասարակություն

Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Այգավան գյուղի 38-ամյա բնակիչը զբաղվում է թմրամոլությամբ եւ տան բակում ապօրինի աճեցնում եւ մշակում է կանեփի բույսեր: Նյութերի նախապատրաստման ընթացքում զննվել է տղամարդու տնամերձ հողամասը, որտեղ հայտնաբերվել է կանեփի 1 հատ մշակված եւ 17՝ վայրաճ բույս: Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է եւ աճեցրել է անձնական օգտագործման համար: Հայտնաբերվածը փաթեթավորվել եւ կնիքվել է փորձաքննության ուղարկելու համար: Քննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր