00:00:00

Հայ մարմնամարզիկները մեդալներով են վերադառնում Բաթումիից

21:45, 07 սեպտեմբեր 2019 Սպորտ

Վրաստանի Բաթումի քաղաքում սեպտեմբերի 2-ից 6-ը տեղի ունեցած Ռուսուդան Սիխրաուլիձեի անվան գավաթի խաղարկությունից սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը վերադարձել է մեդալների հարուստ ավարով։ Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է երկրորդ տեղը։ Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը ներկայացրել են Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը և Էրիկ Բաղդասարյանը։ 10 թիմերի պայքարում Հայաստանի հավաքականը զիջել է միայն Լիտվայի թիմին: Մեծահասակների պայքարում Արթուր Ավետիսյանը բազմամարտում զբաղեցրեց 2-րդ տեղը, երիտասարդական մրցաշարում Գագիկ Խաչիկյանը դարձել է հաղթող, իսկ Էրիկ Բաղդասարյանը գրավել 2-րդ տեղը: Ազատ վարժություններում և նժույգթափերի վրա վարժություններում Գագիկ Խաչիկյանը ոսկե մեդալ է նվաճել երիտասարդների պայքարում, իսկ օղակների վրա վարժություններում 3-րդն է եղել, Էրիկ Բաղդասարյանը նժույգ թափերի վրա վարժություններում գրավել է 2-րդ տեղը, օղակների վրա վարժություններում՝ նույնպես: Հենացատկում և զուգափայտերի վրա վարժություններում էրիկ Բաղդասարյանն առաջինն էր, պտտաձողում՝ 2-րդը, Գագիկ Խաչիկյանը հենացատկում 3-րդն էր, զուգափայտերի վարժությունում՝ 2-րդը: Ազատ վարժությունների մեծահասակների պայքարում Արթուր Ավետիսյանը 3-րդն էր, նժույգթափերի վրա վարժություններում Հարություն Մերդինյանը գրավել է առաջին տեղը, օղակների վրա վարժություններում Արթուր Թովմասյանը լավագույնն էր, իսկ Արթուր Ավետիսյանը՝ 2-րդը: Կանանց պայքարում Աննա Գրիգորյանը հենացատկում զբաղեցրել է 3-րդ տեղը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր