00:00:00

Արթուր Ասոյանը ներկայացրել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին

19:06, 07 սեպտեմբեր 2019

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նախօրեին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներին է ներկայացրել տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Հակոբ Ավագյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ողջունելով ներկաներին՝ Արթուր Ասոյանը հույս է հայտնել, որ Հակոբ Ավագյանի նշանակմամբ Տեսչական մարմնի գործունեությունը կբարելավվի և դրական արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում։ Պարոն Ասոյանը ընդգծել է, որ պարոն Ավագյանը մասնագիտական երկար ճանապարհ է անցել՝ աշխատելով թե հասարակական, թե պետական համակարգում և հենց այդ փորձառության շնորհիվ էլ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից ընտրվել, ապա վարչապետի կողմից նշանակվել է կառույցի ղեկավար։ Հակոբ Ավագյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել նման պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար։ Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ տեղյակ է կառույցի խնդիրներին, առաջնահերթ է համարում թիմային աշխատանքը՝ վստահություն հայտնելով, որ հասարակության և պետության շահերը հավասար նժարի դնելով, կարող են արդյունավետ աշխատանք կատարել։ ՀՀ վարչապետի 2019 թվականի սեպտեմբերի 5-ի 1250 – Ա որոշմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից առաջադրված թեկնածուն՝ Հակոբ Ավագյանը։ Հակոբ Ավագյանը մոտ քսան տարվա փորձ ունի ձեռներեցության, շահերի պաշտպանության և քաղաքականությունների մշակման ոլորտներում։ Հիմնադրել և ղեկավարել է մի շարք  ընկերություններ, զբաղեցրել կառավարչական բարձր պաշտոններ թե հանրային, թե մասնավոր ոլորտներում։ 2018-2019 թթ. զբաղեցրել  է ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր