00:00:00

Երգչուհի Սիրուշոն՝ հարսի զգեստով ու հայ աղջիկների կերպարի մասին գրառմամբ

15:33, 07 սեպտեմբեր 2019 Շոուբիզնես

Հայտնի երգչուհի Սիրուշոն սոցցանցերում հաճախ է հետաքրքիր հրապարակումներով հանդես գալիս: Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հարսի զգեստով է:  Նրա հետ կադրում մոդելներ են, որոնք նույնպես հարսանեկան զգեստ են կրում եւ Պռեգոմեշ ապրանքանիշի զարդեր։ Նա հրապարակմանը կից գրել է. «Ուրախ եմ, որ հայ աղջիկերի կերպարում վերջին տարիներին զգալիորեն ավելացել է հայկական շունչը թե՛ զարդերի տեսքով, թե՛ հագուստի մեջ: Սա իմ երազանք-նպատակներից էր, որն այն ժամանակ շատերի համար անհեռանկարային էր թվում ու պարզապես էմոցիոնալ նախագիծ: Այդ էմոցիոնալ նախագծից ծնվեց նաև Պռեգոմեշ ապրանքանիշը. հպարտորեն կարող եմ ասել, որ հայկական ամենաարագ զարգացող ապրանքանիշերից է: Ձեզ եմ ներկայացնում իմ նոր երազանք-նախագիծը: Սա միայն հարսանեկան զարդերի հավաքածու չէ, այն նոր խոսք է հայ հարսի կերպարի մեջ: Հայոց թագուհիներից ժառանգություն ստացած հայկական շքեղությունը փոխանցում ենք այն հայուհիներին, ովքեր իրենց մեջ կրում են արքայական տոհմի ուժը, պահում են մշակույթը և այն համադրում միջազգային նորաձևության ու տենդենցների հետ: Հայ ժամանակակից աղջիկը ուժեղ է, համարձակ, արժեքները պահպանող և առաջ տանող»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր