Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:
Տոմսերի արժեքը՝ ըստ տրիբունաների
Հյուսիսային և հարավային տրիբունաներ - 1000 դրամ
Արևելյան տրիբունայի կողային հատվածներ - 3000 դրամ
Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված - 5000 դրամ
Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ - 7000 դրամ
Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված - 9000 դրամ
Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին, մեկնարկը` 17։00-ին։