00:00:00

Արմեն Գյուլբուդաղյանց. Էմոցիաները նորմալ էին. երկու թիմերն էլ ուզում էին հաղթել

02:40, 06 սեպտեմբեր 2019 Սպորտ

Հայաստանի Ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի 5-րդ տուրում տանը 1-3 հաշվով պարտվեց Իտալիայի հավաքականին: Խաղից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպեց լրագրողներին: Խաղի մասին - Առաջին 20 րոպեներին լավ սկսեցինք, պրեսինգ արեցինք, հետո խաղի վերահսկողությունը կորցրինք: Իտալիան ամբողջովին սկսեց ճնշում գործադրել, գոլ բաց թողեցինք: Երկրորդ խաղակեսում կորցնելու բան չունեինք: Տղաները շատ աշխատեցին: Հանդերձարանում շնորհակալություն հայտնեցի աշխատանքի համար: Երկրորդ խաղակեսի առաջին 25 րոպեներին էլ փորձեցինք ֆուտբոլ խաղալ, ստացվեց, բայց պարտվեցինք: Էմոցիաների ու բախման մասին - Ֆուտբոլն էմոցիոնալ խաղ է, բոլոր խաղերն էլ այդպես են լինում: Չեմ ասի, թե շատ էմոցոնալ էր: Մի դրվագ եղավ: Դա նորմալ է: Երկու թիմերն էլ ուզում էին հաղթել: Կարմիր քարտի մասին - Մեր դիրքից այդքան էլ լավ չերևաց դրվագը Ալեքսանդր Կարապետյանի խախտումը: Կամո Հովհաննիսյանի մասին - Փորձում էինք ոչ թե Կամոյին փոխել, նույնիսկ նրան հարցրինք, հրաժարվեց, դեռ ուժ ուներ: Ճիշտ է՝ վնասվածք ստացավ, բայց շարունակեց խաղալ: Ուզում էինք առջևում ավելացնել, դրա համար Գևորգ Ղազարյանի փոխարեն Էդգար Բաբայանին դուրս բերեցինք: Բոսնիայի դեմ խաղին վերականգնվել հասցնելու մասին - Կփորձենք: Մեր բժիշկներն ու տղաները պրոֆեսիոնալ են: Բոլորն էլ նույն վիճակում են: Իսկ կհասցնենք վերականգնվել, թե չէ, ցույց կտա խաղը: Արտակ Գրիգորյան VS Գոռ Մալաքյան - Եթե-ներով չեմ ուզում խոսել: Գտնում եմ, որ Արտակ Գրիգորյանը վատ չխաղաց: Ես գոհ եմ նրա խաղից: Իսկ Գոռ Մալաքյանի մասին արդեն խոսել եմ: Հավաքականի խաղում փոփոխություն նկատելու մասին - Դժվար է միանգամից այդ փոփոխությունները նկատելը: Տղաների մոտ տեսնում եմ մեծ ցանկություն, փորձում ենք ագրեսիվ ֆուտբոլ խաղալ: Դեռ ստացվում է այսքանը: Սարգիս Ադամյանի խաղային ճիշտ դիրքը գտնելու մասին - Սարգիս Ադամյանը հավաքականում խաղում է նույն դիրքում, ինչ իր թիմում: Այսօրվա խաղում Սարգիսը լավագույններից մեկն էր, իմ կարծիքով: Դարպասապահի ընտրության մասին - Հիմա հեշտ է դրա մասին խոսելը: Առաջին խաղակեսում Արամ Հայրապետյանը երկու-երեք դրագում փրկեց թիմին: Երկրորդ խաղում նույնպես փրկեց: Ճիշտ է՝ բաց թողած գոլերում իր մեղքն էլ կար: Մեկ խաղով չի որոշվում: Չեմ ափսոսում, որ նրան էինք ընտրել: armsport.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր