00:00:00

Էջմիածինը 6-8 «խելացի» կանգառ կունենա, առաջինը՝ մեկ ամսից. Դիանա Գասպարյան

23:50, 04 սեպտեմբեր 2019

Առաջիկա մեկ տարվա ընթացքում Էջմիածինը 6-8 «խելացի» կանգառ կունենա։ Ֆեյսբոիքի իր էջում այս մասին գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ «Նախատեսվում է Էջմիածնում ունենալ «խելացի կանգառներ», որոնց նախնական տարբերակը ներկայացվում է ստորև : Կանգառները հագեցած են լինելու հետևյալ հնարավորություններով.  Օդափոխություն (ձմռանը տաքացվող, ամռանը սառեցվող համակարգեր), Էլեկտրոնային սարքերի լիցքավորում, Անվճար Wi-Fi, Տեղեկատվություն հասարակական նշանակության վայրերի վերաբերյալ, Տեղեկատվություն երթուղայինների ժամանման վերաբերյալ, Անհրաժեշտ տեղեկություններ զբոսաշրջիկների համար, Վենդորային սարքեր սուրճի և քաղցրեղենի համար, Բանկոմատ, վճարային տերմինալ, Գովազդ, Ստենդ անվճար հայտարարությունների համար, Աղբի տեսակավորման համար նախատեսված աղբամաններ: Ծրագրով նախատեսվում է կառուցել 6-8 այդպիսի կանգառ առաջիկա մեկ տարվա ընթացքում: Առաջին կանգառի կառուցումն արդեն մեկնարկել է, և այն կտեղադրվի մեկ ամսից: Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ «խելացի կանգառների» նախաձեռնությունը եղել է քաղաքապետարանի կողմից, և մասնավոր հատվածի ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում որոշվել է, որ քաղաքային բյուջեից որևէ գումար դրանց կառուցման համար չի հատկացվելու: Այսինքն՝ քաղաքապետարանը երկարաժամկետ պայմանագրով հատկացնելու է միայն տարածքը, իսկ կառուցման ծախսերը հոգալու է մասնավոր ընկերությունը»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր